Լևոն Հովհաննիսյանը տարօրինակ հաշվարկ է արել. քաղաքապետարանի արձագանքը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել` արձագանքելով Ավագանու անդամ Լևոն Հովհաննիսյանի գրառմանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Ավագանու անգամ Լևոն Հովհաննիսյանը տարօրինակ հաշվարկ է արել՝ փորձելով կասկածի տակ դնել տրանսպորտային պարկի համալրման ակնկալվող թվերը։

Հնարավորինս հակիրճ ներկայացնեմ պարզ հաշվարկը.

1. 2020-ին համայնքի բյուջեով ձեռք է բերվել 100 կոմպակտ ավտոբուս (սա հենց ավտոբուս է, ոչ թե միկրոավտոբուս, ինչպես փորձում են ներկայացնել մեր ընդդիմախոս գործընկերները։ Ցանցում որոնեք «Գազել Նեքստ Սիթի» եւ ծանոթացեք տեխնիկական բնութագրին)։

2. 2021-ին կրկին համայնքի բյուջեով գնվել է 211 հատ 8,6-մետրանոց ավտոբուս։

3. Այսօր քաղաքապետ Մարութւանը հայտարարեց, որ համայնքի միջոցներով եւս 100 ավտոբուս գնելու հայտ է ներկայացվել։

4. Բացի դրանից, հայտնի է, որ վերջերս ՀՀ կառավարության, Երեւանի քաղաքապետարանի, ՎԶԵԲ-ի եւ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ միջեւ ստորագրված վարկային եւ դրամաշնորհային համաձայնագրերով մեկնարկած գործընթացի արդյունքում քաղաքը կունենա 100 հատ 12 մետրանոց ավտոբուս։

Այսպիսով, 100 + 211 + 100 + 100 = 511 ավտոբուս։

Ըստ տրանսպորտային ռեֆորմի ծրագրի, քաղաքին անհրաժեշտ է 850 ավտոբուս։

850*100/511=60,11%։

Այսինքն, արդեն արված և ակնկալվող գնումների արդյունքում հաջորդ տարի քաղաքային տրանսպորտի պարկը կհամալրվի 60 տոկոսով, և ոչ թե 35%-ով, ինչպես ներկայացնում է ավագանու անդամ Լեւոն Հովհաննիսյանը»։

--00--ԱԹ