Համերգ՝ նվիրված լեգենդար ջազ թմբկահար «Չիկոյի» հիշատակին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

430727121_1106372390727092_2164895333699255902_n

Ապրիլի 1-ին՝ ժամը 20:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում, Հայաստանի Պետական Ջազ նվագախումբը կներկայացնի համերգ՝ նվիրված Արմեն ‹‹Չիկո›› Թութունջյանի ծննդյան 80-ամյակին:

Լեգենդար ջազ երաժիշտ «Չիկոն»՝ Արմեն Թութունջյանը մահացավ 2017 թ-ին՝ 73 տարեկան հասակում։ Երիտասարդ տարիքում նա սկսեց իր ստեղծագործական վերելքն այնպիսի հանրահայտ երաժիշտների հետ, ինչպիսիք են Երվանդ Երզնկյանը, Ալեքսանդր Զախարյանն ու Լևոն Մալխասյանը։

Երևանյան այս քառյակը հայտնի էր նախկին ԽՍՀՄ բոլոր հանրապետություններում, իսկ ինքը՝ Չիկոն, մի քանի անգամ արժանացավ լավագույն թմբուկահարի պարգևներին։ Լեգենդար ջազմենը նաև դասախոսում էր, զբաղվում մանկավարժական գործունեությամբ։

--00—ՅՄ