Բռնցքամարտիկ Ռուդոլֆ Գարբոյանի հաջորդ մրցակիցը Ադրբեջանի ներկայացուցիչն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

0306240f9cbf9572b04f02a05cbbdb5fc40064

51 կգ քաշային բռնցքամարտիկ Ռուդոլֆ Գարբոյանը հաղթանակով է մեկնարկել Իտալիայում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

Հայ մարզիկը մրցել է Սինգապուրի ներկայացուցիչ Խուան Տեո Վիի հետ։ Գարբոյանը բոլոր ռաունդներում ունեցել է մեծ առավելություն, անընդհատ ճնշել է մրցակցին ու վստահ հաղթանակ տոնել 5։0 հաշվով։

Հաջորդ մենամարտը Գարբոյանը կանցկացնի մարտի 10-ին։ Մրցակիցն ադրբեջանցի Նիջատ Հուսեյնովն է։

--00—ՅՄ