Միջազգային մամուլն անդրադարձել է Էրդողանի մրցակից Թուրքիայի նախագահի թեկնածուին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

Screenshot 2023-03-07 172456

Թուրքիայում ավերիչ երկրաշարժից հետո ամենաքննարկված թեմաներից են մնում առաջիկայում կայանալիք համապետական ընտրությունները։ Միջազգային մամուլը ևս անմասն չի մնացել, գրում է Ermenihaber.am-ը։

Այսպիսով, մարտի 6-ին Թուրքիայում ընդդիմադիր 5 կուսակցությունների ղեկավարների մասնակցությամբ հանդիպում էր տեղի ունեցել, որի ընթացքում գալիք ընտրություններում որպես ընդդիմադիր թևի միասնական թեկնածու էր ընտրվել «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) ղեկավար՝ Քեմալ Քըլըչդարօղլուն: Ինչպես գրում է թուրքական «Artıgercek»-ը «Համաշխարհային մամուլը ողողված է Քըլըչդարօղլուի մասին նյութերով»:

Օրինակ, միջազգային առաջատար լրատվամիջոցներից «Reuters»-ը գրում է. «2023թ-ի մայիսի 14-ի ընտրությունները պատմական են, քանի որ այս  ընտրություններում ընդդիմության ներկայացուցիչը Քեմալ Քըլըչդարօղլուն է, ով նախկինում երկար տարիներ պետական համակարգում է աշխատել և հնարավոր է, որ նրան հաջողվի իր օգտին գրանցել վերջերս Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը, որը նաև ցնցել էր երկրում քաղաքական կյանքը»:

Այս ամենին զուգահեռ նշվում է նաև, որ չնայած արդեն տասն անգամից ավել տարատեսակ ընտրություններում ներկայիս Թուրքիայի նախագահը կարողացել է հաջողել, արդեն նրա վերընտրվելու հավանականությունը կասկածի տակ դնող մարդիկ կան:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ