ՔՏՀԱ տեսչական մարմինը Երևանի Արաբկիր վարչական շրջանում բենզալցակայանի գործունեություն է դադարեցրել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

տ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել ՀՀ, քաղաք Երևան, Կոմիտասի պողոտա, 35/6 հասցեում շահագործվող բենզալցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։

Տեսչական մարմինը տեղեկացնում է, որ վերստուգման արդյունքում տեսչական մարմնի մասնագետներն արձանագրել են, որ վերոնշյալ արտադրական վտանգավոր օբյեկտը շահագործողի կողմից չեն կատարվել նախկինում ՏՄ կողմից արված հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում հայտնաբերված և արձանագրված խախտումները։

«ՔՏՀԱ տեսչական մարմինն արձանագրել էր հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։

Ուստի, հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը Երևանի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի 35/6 հասցեում շահագործվող բենզալցակայանի գործունեության դադարեցման վերաբերյալ որոշում է կայացրել, և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ փոխգործակցությամբ բենզալցակայանը կապարակնքվել է»,- ասված հաղորդագրությունում։

--00—ԼՀ