Mercedes-ը բախվել է ավտովթար ձևակերպող պարեկի ավտոմեքենային, վերջինն էլ բախվել է ավտոբուսին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

շամ

Հունվարի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Սասունցի Դավիթ փողոցում Mercedes մակնիշի ավտոմեքենան բախվել է վթարի վայրում ճանապարհատրանսպորտային պատահարը սպասարկող ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկների կողմից կայանված պարեկային ծառայության ծառայողական ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկային ավտոմեքենան էլ բախվել է կայանված Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 38 երթուղին սպասարկող Higer մակնիշի ավտոբուսին։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ