BMW-ն բախվել է MAN մակնիշի թիվ 74 երթուղին սպասարկող ավտոբուսին․ կա վիրավոր․ shamshyan

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

վթ

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ավտովթար է տեղի ուենցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 23-ամյա Ռոբերտ Գրիգորյանն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցի թիվ 7 շենքի դիմաց բախվել է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 74 երթուղին սպասարկող MAN մակնիշի էկո ավտոբուսին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, BMW-ի վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն  ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00--ԼՀ