Հայաստանի դպրոցականները Ժաուտիկովյան օլիմպիադայում 17 մեդալ են նվաճել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

սպ

Հայաստանի դպրոցականները Ժաուտիկովյան օլիմպիադայում նվաճել են 17 մեդալ՝ 2 ոսկի, 5 արծաթ և 10 բրոնզ: Այս մասին  հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ–ի մամուլի ծառայությունը։

Ժաուտիկովյան միջազգային 20-րդ օլիմպիադան՝ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից, տեղի է ունեցել 2024թ. հունվարի 8-ից 13-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում:

 Հայաստանից այդ օլիմպիադային մասնակցել են ԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի՝ 15, «Քվանտ» վարժարանի՝ 13 և «Ֆոտոն» վարժարանի 5 աշակերտ:

 «Ֆիզմաթ դպրոցի 15 աշակերտներից 11-ը արժանացել են մեդալների, որոնց թվում՝ 1 ոսկի, 4 արծաթ և 6 բրոնզ: «Քվանտ» վարժարանի 13 աշակերտներից 5-ն են արժանացել մեդալների, որոից՝ 1 ոսկի, 1 արծաթ և 3 բրոնզ: «Ֆոտոն» վարժարանի աշակերտներից մեկն արժանացել է բրոնզե մեդալի»,–նշվում է նախարարության հաղորդագրության մեջ:

 Ոսկե մեդալների են արժանացել Ֆիզմաթ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Սարգիս Առաքելյանը և «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Հայկ Անդրեասյանը:

 Սարգիս Առաքելյանը՝ որպես ամենակրտսեր մասնակից, արժանացել է նաև հատուկ մրցանակի:

--00—ԼՀ