Mercedes-ը կոտրել է խաչմերուկի լուսակիրը, մայթի երկաթե ճաղավանդակներն ու հայտնվել է կրպակի մոտ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 4, 24News

վթ.

Հունվարի 2-ին արտակարգ դեպք  է տեղի ուենցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Նարեկ Ա․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Պարույր Սևակի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել խաչմերուկը կարգավորող լուսակիրը, առաջ ընթացել, կոտրել մայթին տեղադրված երկաթե ճաղավանդակներն ու հայտնվել թերթի կրպակի մոտ՝ հետիոտնի համար նախատեսված վայրում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանտար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00--ԼՀ