Քաղաքի տեսքն աղճատող ամեն ինչ նույն վերջն է ունենալու. փոխքաղաքապետը՝ ապամոնտաժված կրպակի մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Screenshot 2022-12-08 122003

Ապամոնտաժման հերթը հասավ պատմության թանգարանի շենքից կառչած կրպակին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Բացառություններ չկան. քաղաքի տեսքն աղճատող ամեն ինչ նույն վերջն է ունենալու»,-գրել է նա՝ կից հրապարակելով նաև լուսանկարներ Հանրապետության հրապարակից, որտեղ այսօր ապամոնտաժվել է սուրճի կրպակը:

--00—ՅՄ