Շիրակի մարզում բուքը շարունակվում է, որոշ հատվածներում տեսանելիությունը նվազ է` մինչև 50 մետր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Capture

Շիրակի մարզում բուքը շարունակվում է։ Ճանապարհների որոշ հատվածներում տեսանելիությունը նվազ է` մինչև 50 մետր։

ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհները բաց են, սակայն դժվարանցանելի։

Աշխատանքներ են տարվում ճանապարհների մաքրման համար։ Վարորդներին կրկին հորդորում ենք երթևեկել անհրաժեշտության դեպքում և միայն ձմեռային անվադողերով։

--00—ՅՄ