ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին 5 իրավապաշտպանի դիմումին ի պատասխան՝ ստացել ենք արձագանքներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

20854526_0_0_1274_718_1920x0_80_0_0_b2e6281026e1aa370fbde93f23628b8d

Հայաստանում հավատարմագրված դեսպաններին հինգ իրավապաշտպանների դիմումին ի պատասխան՝ ստացել ենք մի քանի արձագանքներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Այսօր ես և իրավապաշտպան Սերգեյ Հարությունյանը հանդիպում ենք ունեցել Կանադայի դեսպանության առաջին քարտուղար պարոն Էնդրյու Ուեբի հետ։ Նրան ներկայացրել ենք ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցերում Հայաստանում առկա և գնալով ահագնացող խնդիրները՝ ինչպես ընդհանուր-իրավական, այնպես էլ անհատական գործերի մակարդակներում։ Հուսով ենք, որ բարձրացված խնդիրները կլինեն միջազգային գործընկերների ուշադրության կենտրոնում»,- գրել է Մելիքյանը։

--00—ՅՄ