Գայանեին Աբովյան ՔԿՀ են տեղափոխել, 1 րոպե անգամ չտվեցին, որ նրան որոշումը բացատրենք. Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

Նույնիսկ մեկ րոպե ժամանակ չտվեցին, որպեսզի մեր վստահորդին բացատրեինք, թե ինչ որոշում է կայացվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ տիկին Գայանեին տեղափոխել են «Աբովյան» ՔԿՀ։

Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, որոշում կայացրեց մեկ ամսով կալանավորել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին: Գայանե Հակոբյանը մեղադրվում է Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու մեջ։

Խոսելով մեկ ամսով կալանքի մասին, Մելիքյանը նշեց, որ բացարձակ տարբերություն չկա մեկ ամսով է, թե երկու։

Փաստաբանը նաև հարց բարձրացրեց այն մասին, թե ինչու էին մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել, եթե չգիտեին դատարանի որոշումը․ «Իսկ եթե տնային կալանք տային, ուրեմն գիտեին, որ այսպիսի որոշում է կայացվելու»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ