Ալիևի հետ երկկողմ բանակցությունը վտանգավոր է, լինելու է պարտվողի ու հաղթողի խոսակցություն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

«Ադրբեջանի իր հաշվարկները ունի այս ամենի հետ կապված, այս  ճնշումները միջազգային օրակարգի վրա վաղուց կային, դրան որևէ հոդաբաշխ պատասխան Ադրբեջանը չէր կարողանում տալ»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ խոսելով Ադրբեջանի կատարած վերջին քայլերից։

Խոսելով երկկողմ բանակցությունների արդյունավետությունից՝ Ռուստամյանը նկատեց․ «Սա շատ վտանգավոր է՝ երկկողմ դաշտում հաղթողի և պարտվողի խոսակցություն է լինելու»։

Անրադառնալով բանակցություններիրում միջնորդների անհրաժեշտությանը՝ պատգամավորն ընդգծեց․ «Միջնորդների անհրաժեշտություն լինում է այն ժամանակ, երբ կողմերն ունենում են անհամատեղելի, չհամաձայնեցված դիրքորոշումներ, և այդ դիրքորոշումների համապատասխանեցումը կատարվում է միջնորդների մասնակցությամբ։ Միջնորդների առկայությունը տալիս է հնարավորություն, որ ձեռք բերված պայմանավորվածությունը երաշխավորվի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ