Ալիևն ու Էրդողանը քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

1-11.jpg

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը Անկարայում կայացած հանդիպմանը քննարկել են երկկողմ հարաբերությունները և հայ-ադրբեջանական բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ: Այս մասին հայտնում է interfax.ru-ն։

«Զրույցի ընթացքում նախագահները մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքի մասին»,- ասվում է Ադրբեջանի ղեկավարի կայքում։

Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ Ալիևն ու Էրդողանը ընդգծել են Բաքվի և Անկարայի հաջող համագործակցությունը բոլոր ոլորտներում։ «Նախագահները քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը քաղաքական, տնտեսական, առևտրային, էներգետիկ ոլորտներում, պաշտպանական և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում, ինչպես նաև քննարկել են տարածաշրջանային հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Ալիևը չորեքշաբթի ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Թյուրքական պետությունների կազմակերպության (OTG) արտահերթ գագաթնաժողովին, որը կկայանա մարտի 16-ին։

--00—ԶՀ