Google-ը կջնջի ոչ ակտիվ, չօգտագործվող հաշիվները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Screenshot_4

Google-ի այն հաշիվները, որոնք մի քանի տարի չեն օգտագործել, շուտով կարող են ջնջվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Տեխնոլոգիական հսկան պատրաստվում է ջնջել այդ հաշիվները դեկտեմբերի 1-ից: Ընկերությունն ասել է, որ փուլային մոտեցում է ցուցաբերելու, սկզբում ջնջելու են այն հաշիվները, որոնք ստեղծվել են և այլևս երբեք չեն օգտագործվել: Պարզապես հաշիվ մուտք գործելը կամ էլեկտրոնային փոս ուղարկելը բավարար է՝ այն ակտիվ պահելու համար:

Google-ից ասել են, որ այս որոշումը պայմանավորված է անվտանգության նկատառումներով:

--00—ՅՄ