Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Դամասկոսի միջազգային օդանավակայանին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

հ.

Սիրիական Sham FM լրատվամիջոցը հաղորդում է, որ իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Դամասկոսի միջազգային օդանավակայանին և Սիրիայի մայրաքաղաքի մերձակայքում գտնվող այլ օբյեկտների:

Ի թիվս այլ թիրախների, խոցվել է օդանավակայանի թռիչքուղին։

 Հարվածների հետևանքով տուժածների մասին օպերատիվ տեղեկություններ չկան:

Վերջին տարվա ընթացքում Իսրայելը մի քանի անգամ հարվածներ է հասցրել Դամասկոսի օդանավակայանին։

--00—ԼՀ