Տունը վառվում է, նայելու եք՝ ինչպե՞ս է այրվում, մտավորականնե՛ր, վախենո՞ւմ եք հաստիք կորցնեք

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

Երկրից փախուստի դիմելը հարցը չի լուծի, եթե ծնողը հիվանդացել է, պետք է թողենք, ասենք՝ ինչ ուզում է, թող լինի՞։ 120․000 հազար մարդ բռնի տեղահանվել է, միջազգային իրավունքի, ինքնորոշման իրավունքի խնդիր է, պետք է պահանջատեր լինենք, ոչ թե սպասենք մեկ ուրիշը մեր համար պայքարի։ 24News-ի հաղորդման եթերում նշեց ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը (Մրո)։

«Ազգային արժանապատվությունը չի կարելի կորցնել, 1975 թվականին է հիմնվել Արաբական Միացյալ էմիրությունների պետությունը, իսկ Արցախում հայեր են ապրել 5-րդ, 7-րդ դարում, հիմա զրոյացնում ենք ամեն ինչ՝ խոսելով ԽՍՀՄ ԳՇ քարտեզներից։ Ինքնահարգանքի խնդիր կա, նույնիսկ տղայական հարաբերություններում է դա կարևոր, այն ժողովուրդը, որն իրեն չի հարգում, ոչ մեկ չի հարգի իրեն»,-ավելացրեց նա։

Խոսելով ընդդիմության պայքարից՝ Գրիգորյանը նկատեց, որ ներկա վիճակի համար բոլորս ենք պատասխանատու, պետք է ընդունել, որ ընդդիմությունը անարդյունավետ է գործել, ոչ ճիշտ քայլեր է արել․ «Խորհրդարանական ընդդիմությունը մանդատները պետք է դներ, ազնիվ ու շիտակ պետք է լինել պայքարում։ Մտավորականները ևս մտահոգված են առանձին զրույցներում, ասում են՝ ի՞նչ է լինելու, բայց սա քաղաքականության հարց չէ, տունը վառվում է, նայելու եք՝ ինչպե՞ս է այրվում, վախենո՞ւմ եք հաստիք կորցնեք»։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ