«Եթե Հայաստանի ղեկավարությունը լսեր ինձ, պատերազմ չէր լինի». Ալիև

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

11082366d12c7b512946c2a4f2df71b07cf144

Օկուպացված Ստեփանակերտում ռազմական շքերթին իր ելույթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ եթե «Հայաստանի ղեկավարությունը և նրա թիկունքում կանգնած որոշ արտաքին ուժեր» այն ժամանակ և այսօր լսեին իր խոսքերը, ապա 44-օրյա պատերազմի և 2023թ. սեպտեմբերի ռազմական գործողությունների կարիքը չէր լինի։

«Ես բազմիցս ասել եմ՝ դիմելով Հայաստանի ղեկավարությանը, եթե չլքեք «մեր հողերը», դեմ առ դեմ կհանդիպեք մեզ հետ մարտի դաշտում։ Նրանց բոլոր դժբախտությունների պատճառը իրենք են, նրանց խնդիրները 3 տարի առաջ չեն սկսվել, այլ դեռ 1990-ականներին»,-ասել է Ալիևը։

Այդուհանդերձ, Ալիևի խոսքերով, Ադրբեջանին նոր պատերազմ պետք չէ, և որ իրենք հասել են իրենց նպատակին։

--00—ՅՄ