Արդյո՞ք Իրանը առաջ է մղելու իր միջուկային ծրագիրը՝ Իսրայել-«Համաս» հակամարտության ֆոնին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Screenshot_4

Դիտորդների խոսքով, մերձավորարևելյան ներկայիս հակամարտությունը վերջ է տվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված լարվածությունը թուլացնելու հույսերին, որոնք ծագել էին իրանական բանտից ամերիկացիների ազատ արձակումից հետո, գրում է Ամերիկայի Ձայնը։

Մերձավոր Արևելքում կտրուկ սրված իրավիճակի՝ Իսրայելի դեմ «Համասի» հարձակման, ի պատասխան՝ իսրայելական ռազմուժի կողմից Գազայի շարունակվող ռմբակծության ֆոնին՝ անորոշություն է առաջացել Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Արևմուտքը Թեհրանին դիտարկում է որպես «Համասի» գլխավոր աջակից, և խմբավորման հարձակումը հրեական պետության դեմ հետին պլան է մղել Թեհրանի հետ արևմտյան երկրների հարաբերությունների կարգավորումը։

Արևմուտքում Իրանն ընկալվում է որպես «Համասի» գլխավոր աջակից, թեև Թեհրանին ոչ ոք ուղղակի չի մեղադրում Իսրայելի դեմ իրականացրած հոկտեմբերի 7-ի հարձակմանը մասնակից լինելու մեջ։

Մինչ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրվելը՝ Արևմուտքի և Իրանի հարաբերությունները զգուշավոր բարելավվում էին: Այս սեպտեմբերին Վաշինգտոնն ու Թեհրանը գերիների ազատ արձակման գործարք կնքեցին, ինչի դիմաց ապասառեցվեցին 6 միլիարդ դոլարի հասնող իրանական ակտիվները, թեև նշված միջոցները վերստին սառեցվել են։

«Հոկտեմբերի վերջին հնարավորություն կար Իրանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ բանակցություններ վարել Օմանում։ Բայց, կարծում եմ, այժմ այն անհնար է, և քաղաքական որևէ հնարավորություն չկա՝ երկու երկրների անմիջական ներգրավվածության համար»,- ասում է Միջազգային ճգնաժամային խմբի Իրանի գծով վերլուծաբան Ալի Վայեզը:

2015 թվականին Վիեննայում՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնության՝ «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի» վերականգնման շուրջ բանակցությունները անցած տարի կանգ առան, չնայած կողմերից ոչ մեկը պաշտոնապես չի հայտարարել, որ բանակցություններն ավարտված են։

Միացյալ Նահանգները դուրս եկավ այդ համաձայնությունից 2018 թվականին, իսկ Իրանը դադարեցրեց իր պարտավորությունների կատարումը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ