Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը սերբական թիմի կազմում դարձել են ոսկե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

շախ

Էլինա Դանիելյանի և Լիլիթ Մկրտչյանի թիմը ոսկե մեդալ է նվաճել Սերբիայի կանանց առաջին լիգայում։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ 

Հայ շախմատիստուհիները հանդես են եկել «Ցրվենա Զվեզդա» թիմի կազմում, որտեղ նրանց թիմակիցներն են միջազգային գրոսմայստեր Յովանա Ռապորտը, կանանց միջազգային վարպետներ Ադելա Վելիկիչը և Յովանա Սրդանովիչը:

--00—ԼՀ