Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարը. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

«3 տարիքային խմբում ավելի քան 1000 մասնակից Երևան-Էջմիածին ճանապարհից սկսել է վազքը: Վերջնակետն Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակն է»,- ասված է հաղորդագրությունում:

--0--ԿԿ