Արցախցիների 95%-ին փոխանցվել են միանվագ 100 000-ական դրամները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Միանվագ տրվող 100.000-ական դրամները փոխանցվել են արդեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց 95 տոկոսին։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Բաղդասարյանը առավել հստակեցրեց, որ այս պահին գումար փոխանցվել է 95.200 անձի։

«Նշեմ, որ որոշ մասի գումարները փոխանցվելու է Հայփոստի միջոցով».- ասաց նա։

Խոսնակն ընդգծեց, որ անչափահասների դիմումները այս պահին էլ մշակման փուլում են, և պետք չէ շտապողականություն ցուցաբերել։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ