Բաքուն Սյունիքը ճանաչում է որպես Հայաստանի ինքնիշխան տարածք․ Ամիրբեկով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16,24News 

միր

Բաքուն Սյունիքը ճանաչում է որպես Հայաստանի ինքնիշխան տարածք։ Այս մասին BBC-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ պատասխանելով Սյունիքի գրավման սպառնալիքի վերաբերյալ Հայաստանի մտահոգությունների մասին հարցին։

«Մենք ընդունում ենք, որ սա Հայաստանի ինքնիշխան տարածքն է։ Բայց մեզ համար կարևոր է իմանալ, թե մյուս կողմն ինչպես է ապահովելու միջանցքի երթևեկության անվտանգությունը»,- նշում է Ամիրբեկովը։

 «Մեզ անհրաժեշտ են յուրաքանչյուր ուղևորի անվտանգության հուսալի երաշխիքներ, ով գնացք է նստում Ադրբեջանի հիմնական հատվածից Նախիջևան կամ հակառակ ուղղությամբ»,- ասել է Ամիրբեկովը։

Ամիրբեկովը հավելել է, որ Բաքուն պատրաստ է բանակցությունների, բայց եթե Հայաստանը որոշի հետաձգել գործընթացը, ապա Ադրբեջանը պատրաստ է երթուղի հարթել Իրանի տարածքով։

--00--ԼՀ