ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
«Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան պատասխանել է «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանայի՝ միլանյան թիմ հնարավոր վերադարձի մասին հարցին։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
«Ես չեմ կարող կանխատեսել ապագան, բայց… ֆուտբոլում ամեն ինչ կարող է պատահել: Իհարկե, դա հաջողված շրջան էր Անդրեի և մեզ համար։ Դա նաև հաջող գործարք էր՝ նրան անվճար ձեռք բերելն ու այդքան մեծ գումարով վաճառելը»,- Մարոտայի խոսքն է մեջբերել La Gazzetta dello Sport-ը։
Օնանան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 11 հանդիպում և բաց է թողել 19 գոլ։
--00—ԼՀ