Կոտայքում բեռնատարը վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

0a79467af08aee33770a9e413a936522_1697287309_v1.thumb_

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 15:10-ի սահմաներում 60-ամյա Յուրի Ասրյանը իր վարած Hovo մակնիշի բեռնատարով Առինջ գյուղի վարչական տարածքում՝ Բաբաջանյան անցուղում՝ «Առինջ մոլ»-ի հարևանությամբ վրաերթի է ենթարկել հետիոտն 74-ամյա Աիդա Սեյրանյանին:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է հիվանդանոց: Ճանապարհին վրաերթի ենթարկվածը մահացել է:

--00—ՅՄ