ԿԸՀ-ն սահմանել է 2024 թվականի ՏԻՄ ընտրությունների օրերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

image_750x_64a7e6ca3be56

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 10-ի հերթական նիստում հաստատել է 2024 թվականի ՏԻՄ ընտրությունների հերթական օրերը: Այդ օրերն են՝ մարտի 31, հունիսի 9 և հոկտեմբերի 20:

Մեկ այլ որոշմամբ փոփոխության է ենթարկվել թիվ 12 ԸԸՀ-ի նստավայրը. նստավայրի հասցեն է՝ քաղաք Արտաշատ, Оգոստոսի 23-ի փողոց 64, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն:

ԿԸՀ-ն հիշեցնում է, որ հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում (թիվ 12 ԸԸՀ) տեղի կունենան համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի (թիվ 28 ԸԸՀ) համայնքում՝ համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ:

--00—ՅՄ