Անվճար բանկային քարտեր՝ Արցախի հայրենակիցներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

1

Ակբա բանկը, հաշվի առնելով Արցախի մեր հայրենակիցների՝ ներկա փուլում բանկային ծառայություններից օգտվելու խիստ անհրաժեշտությունը, նրանց 5 տարի ժամկետով անվճար սպասարկմամբ կտրամադրի MasterCard Standard և Visa Բարերար  տեսակի քարտեր։

Արցախի հայրենակիցները նշված քարտերով հնարավորություն կունենան Ակբա բանկի բոլոր՝ 216 բանկոմատներից անվճար կանխիկացում իրականացնել։ Բանկը ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, ունի 64 մասնաճյուղ։

            Ակբայի բանկային քարտերը հնարավոր է պատվիրել նաև առանց բանկ այցելելու՝ acba digital հարթակի միջոցով՝ անցնելով բիոմետրիկ նույնականացում (ուղեցույց

            Ակբա բանկը Արցախի հայրենակիցների համար կապահովի նաև պատվիրված քարտերի անվճար առաքում՝ Հայաստանի ամբողջ տարածքում։

            Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

 

--00—ԱՊ