Արցախում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

ռուս-խաղաղապահներ-արցախ

Ռուս խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է, որն ուղղված է արյունահեղության կանխմանը, ԼՂ խաղաղ բնակչության անվտանգության ապահովմանը և մարդասիրական իրավունքի պահպանմանը։ Հրադադարի խախտումներ չեն գրանցվել»,- ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ