Ըստ թուրքական ԶԼՄ-ի՝ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է 100 մլրդ դոլարի փոխհատուցում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

երմ

Թուրքական   իշխանամերձ  լրատվամիջոցում «‎Հայաստանը այժմ քաշված  է. Ադրբեջանը խաղաղության համար 100 միլիարդ դոլար է ուզում » վերտառությամբ հոդված է հրապարակվել : Այս մասին տեղեկանում ենք ermenihaber.am-ից։

Հղում է արվում իրենց «‎հավաստի աղբյուրներին» և նշվում է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանին առաջարկվող խաղաղության պայմանների շարքում առանցքային տեղ է զբաղեցնում «‎փոխհատուցման  հարցը»։

Ըստ հրապարակման՝ Ադրբեջանը պահանջում է 100 մլրդ դոլարի փոխհատուցում Լեռնային Ղարաբաղը 30 տարի իբր օկուպացված պահելու համար:

Նշվում է, որ, եթե Հայաստանը չվճարի վերոհիշյալ փոխհատուցումը, ապա կպահանջվի ողջ «Զանգեզուրի շրջանը» և «Գյոքչե  լճի»  (Սևանա լիճ) շրջակայքը վերադարձնել Ադրբեջանին։

--00—ԼՀ