Արսեն Զախարյանը վարակվել է կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

ֆու

Իսպանական «Ռեալ Սոսիեդադ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Արսեն Զախարյանը հիվանդացել է կորոնավիրուսով։ Այժմ ֆուտբոլիստն ապաքինման փուլում է։ Այս մասին հայտնում են armsport.am-ը։

«Արսենը ապաքինվում է կորոնավիրուսից, նա դեռ պետք է աշխատի թիմի հետ։ Դեռևս չենք կարող ասել, թե երբ կրկին կկարողանա խաղադաշտ դուրս գալ»,- իսպանական ակումբի մամուլի ծառայության խոսքերն է մեջբերում ТАСС-ը։

Հիշեցնենք, որ 20-ամյա Արսեն Զախարյանը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Մոսկվայի «Դինամոյից» է տեղափոխվել իսպանական «Ռեալ Սոսիեդադ»։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը: Այս մրցաշրջանում նա երեք հանդիպում է անցկացրել ակումբի կազմում և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել:

«Ռեալ Սոսիեդադը» Իսպանիայի Լա լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 11-րդ տեղը: Հինգ հանդիպումներից թիմն ունի վեց միավոր։

--00—ԼՀ