Եղցահող համայնքի բնակիչները տարհանվել են․ խաղաղապահների ուղեկցությամբ նրանք արդեն հասել են Կոռնիձոր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

photo_2023-09-24_16-20-40

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ վերջին ռազմական գործողությունների ժամանակ Շուշիի շրջանի Եղցահող համայնքի բնակիչները տարհանվել են, փաստացի մնացել անօթևան և ցանկություն հայտնել տեղափոխվելու ՀՀ-ում գտնվող իրենց հարազատների մոտ։

«Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ նրանք արդեն հասել են Կոռնիձոր»։

--00—ՅՄ