Շտապօգնության 23 մեքենա Արցախից ՀՀ են տեղափոխում ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած 23 քաղաքացու

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Շտապօգնության 23 մեքենա մասնագետների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան են տեղափոխում ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած Լեռնային Ղարաբաղի 23 քաղաքացու։

Այժմ՝ Կարմիր խաչի ուղեկցությամբ, նրանք անցան Հակարիի կամուրջը։

Լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

--00—ՅՄ