ԵՄ-ն հույս ունի, որ Ադրբեջանը կդադարեցնի ռազմական գործողությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

եմ

ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին հաղորդագրությունները։

ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Փիթեր Ստանոն ասել է, որ ԵՄ-ն հույս ունի, որ Ադրբեջանը կդադարեցնի գործողությունը։

Ստանոն չի մեկնաբանել Եվրախորհրդարանի որոշ պատգամավորների՝ ԼՂ-ում սրման ֆոնին Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչը։

  --ԼՀ--