Ավինյանը թող չհուշի, թե ինչ անենք, ինքներս գիտենք՝ ինչպես հսկել ընթացքը. Թանդիլյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ օրվա ընտրություններին ցածր մասնակցությունը պայմանավորված է նաև գերեզմանատներ այցերով՝ հորդորելով անձնական գործերից հետո էլ մասնակցել քվեարկությանը։

Թանդիլյանը նշեց, որ քվեարկել է հանուն ինքնիշխանության, հետևաբար հանուն իշխանափոխության․ «Շանսերը բավականին բարձր են։ Միակ մտավախությունս մասնակցությունն է, երևանցիները պետք է հաղթեն, հետևաբար պետք է մասնակցեն»,-ասաց նա։

Արձագանքելով ՔՊ կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի այն հորդորին, որ կարող են քվեարկության ավարտից հետո ստուգել ընտրողների ցուցակները, «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավարն ասաց. «Թող չհուշի Ավինյանը, թե ինչ անենք, մենք գիտենք, ինչպես վարվենք այդ տեղեկատվության հետ»։

Նա շեշտեց, որ այս ընտրությունները նաև անվստահության հանրաքվե են իշխանությունների հանդեպ․ «Մանկապարտեզները չեն կարող հաղթել Արցախի հարցին, չեն կարող արտաքին քաղաքական իրենց ձախողումները տեսանելի չլինեն մանկապարտեզների ֆոնին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ