Երիտասարդների հետ շփվելիս և առնչվելիս համոզվում եմ, որ նրանք են մեր հասարակության շարժիչ ուժը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24news

359514228_819845682844142_370042384355423215_n

Յուրաքանչյուր անգամ երիտասարդների հետ շփվելիս և առնչվելիս համոզվում եմ, որ նրանք են մեր հասարակության շարժիչ ուժը, որ բոլոր ոլորտներում նրանց մտածողության ու վերլուծական մտքի կարիքն այսօր ունենք առավել, քան երբևէ։ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

«Երիտասարդների և ուսանողների հետ առաջնորդության թեմայով հերթական հանդիպումը տեղի կունենա վաղը՝ հուլիսի 12-ին, ժամը 12:00-ին, «Մատենա» առաջնորդության դպրոցում (Բաղրամյան 6): Այս անգամ հետաքրքիր ու բովանդակային զրույց-քննարկում կունենանք  Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողների հետ։

Մուտքն ազատ է, կարող են միանալ բոլոր ցանկացող երիտասարդները»,-գրել է նա։

--00—ՅՄ