Ինֆորմատիկայի Եվրոպայի միջազգային օլիմպիադայում ՀՀ դպրոցականներն արժանացել են 3 մեդալի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

tx

 Ինֆորմատիկայի Եվրոպայի պատանեկան միջազգային 7-րդ օլիմպիադայում Հայաստանը ներկայացնող դպրոցականներն արժանացել են 3 մեդալի։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։

Նշենք, որ սեպտեմբերի 8-14-ը Վրաստանի Քութաիս քաղաքում տեղի է ունեցել ինֆորմատիկայի Եվրոպայի պատանեկան միջազգային 7-րդ օլիմպիադան:

Հայաստանի թիմը ներկայացրել են 9-րդ դասարանի աշակերտներ Ալեքս Գրիգորյանը (Քվանտ վարժարան), Ալեքսանդր Ղազարյանը, Վահան Աբրահամյանը և Մակար Դիլանյանը (Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց):

«Հայաստանը ներկայացնող Ալեքս Գրիգորյանը նվաճել է ոսկե, Ալեքսանդր Ղազարյանը՝ արծաթե, Վահան Աբրահամյանը՝ բրոնզե մեդալ: Մեր մասնակիցներից Մակար Դիլանյանը ստացել է գովասանագրի։ Թիմը ղեկավարում էին Արմեն Անդրեասյանը և Սամվել Անդրեասյանը (ԵՊՀ)»,–նշված է հաղորդագրության մեջ։

Օլիմպիադային մասնակցել են 24 երկրների 96 ներկայացուցիչներ։ Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 մասնակից:

--00—ԼՀ