Չի կարելի միաժամանակ սադրել գլխավոր թշնամուն և մարտահրավեր նետել հնարավոր միակ պաշտպանին՝ ՌԴ-ին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

аа
«Коммерсант» պարբերականը անդրադարձել է Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին․

Հայտնվելով փակուղում՝ Նիկոլ Փաշինյանը, ըստ երևույթին, մտածում է, թե ինչպես հայրենակիցներին բացատրել ապագա պարտությունը և ապագա հնարավոր զիջումները։ Թվում է, թե նրա պաշտպանական գիծն այսպիսինն է բոլոր դեպքերում․ ամեն ինչում մեղավոր է Մոսկվան, հենց նա է դաշնակցին թողել բախտի քմահաճույքին, ինչպես երեք տարի առաջ, այնպես էլ հիմա, հենց նա է թույլ տալիս Բաքվին իրականացնել Ղարաբաղի շրջափակումը և հայերի թիկունքում պայմանավորվում է Իլհամ Ալիևի հետ։

Էմոցիոնալ առումով Փաշինյանին կարելի է հասկանալ։ Բայց մեծ քաղաքականության մեջ էմոցիաները տեղ չունեն։ 

Մի ծայրահեղությունից մյուսը նետվելով՝ Հայաստանի վարչապետը կրկնում է այն նույն սխալները, որոնք թույլ է տվել 2020 թվականի պատերազմի նախօրեին, որոնք ճակատագրական եղան իր ժողովրդի համար։

Չի կարելի միաժամանակ սադրել գլխավոր թշնամուն՝ Ադրբեջանին, և ցուցադրաբար մարտահրավեր նետել տեսականորեն հնարավոր միակ պաշտպանին՝ Ռուսաստանին։

Այն աննախանձելի աշխարհաքաղաքական իրավիճակում, որում գտնվում է Հայաստանը, նման մոտեցումը դժվար է անվանել հեռատեսական և պրագմատիկ։ Մոսկվայի հետ գիտակցված բախումը, որին միացել է Երևանը, միայն խրախուսում է Բաքվին ավելի վճռական, ավելի հանդուգն քայլերի դիմել։ 

--00—ՍՊ