3 շախմատիստներ կմասնակցեն Հայաստանի տղամարդկանց 2024թ. բարձրագույն խմբի մրցաշարին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

շա

Ավարտվեց Հայաստանի տղամարդկանց 84-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարը, որն անցկացվեց շրջանային մրցակարգով՝ 11 խաղափուլով։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը՝ մրցաշարում 1-ին տեղը գրավել է Ռոբերտ Փիլիպոսյանը (7.5 միավոր), 2-րդ տեղը՝ Էրիկ Չաքրյանը (7 միավոր),
3-րդ տեղը՝ Դավիթ Տիրատուրյանը (6.5 միավոր): Նրանք իրավունք են ստացել մասնակցելու Հայաստանի տղամարդկանց 2024թ. բարձրագույն խմբի մրցաշարին։

Վահե Սուքիասյանը նույնպես վաստակել է 6.5 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով Վահեն զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։

--00--ԼՀ