ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը և Մակունցը քննարկել են Արցախում հումանիտար իրադրության կարգավորման հարցը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

դռ

ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական ու եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը հանդիպել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին։ Յուրի Քիմը և Մակունցը քննարկել են նաև Արցախում առկա հումանիտար ճգնաժամը։

«Պաշտոնակատար Քիմը ողջունել է դեսպան Մակունցին։ Զրուցակիցները վերահաստատել են ՀՀ-ի և ԱՄՆ-ի համատեղ հանձնառությունը ԼՂ-ում հումանիտար ծանր իրավիճակը հաղթահարելու խնդրում,- նշված է Եվրոպայի ու Եվրասիայի բյուրոյի՝ X-ում (Թվիթեր) տարածած գրառման մեջ։

«Յուրի Քիմի հետ քննարկել ենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հանգուցալուծման անհրաժեշտությունը»,- ասվում է Մակունցի գրառան մեջ։

 

--00—ԱՊ