Ադրբեջանի ԱԳՆ-ն Փաշինյանին կոչ է անում կառուցողական դիրք գրավել խաղաղության շուրջ բանակցությունում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

befunky_collage_2022_10_17t151902_533.thumb_

Ադրբեջանի ԱԳՆ-ից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ են արել ավելի կառուցողական դիրք գրավել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում։

Թշնամի երկրի ԱԳՆ-ից հույս են հայտնել, որ հայկական կողմը ճիշտ կգնահատի հետհակամարտային շրջանում տարածաշրջանում ձևավորված իրողությունները և կառուցողական դիրքորոշում կընդունի Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման բանակցություններում։

Արտաքին գերատեսչությունից նաև կոչ են արել Փաշինյանին աջակցել Արցախում բնակվող հայ բնակչության «վերաինտեգրման քաղաքականությանը»։

Ավելի վաղ Փաշինյանը ՀՀ կառավարության նիստին նշել է, որ դեռևս հնարավոր չէ մարդասիրական օգնությամբ բեռները հասցնել Արցախ։ Ըստ Փաշինյանի՝ «Ադրբեջանը ծրագրում է միակողմանի բացել Լաչինի միջանցքը հումանիտար ճգնաժամի ամենասուր շրջանում, այն է՝ թույլ տալ մարդկանց հեռանալ և կանխել նրանց վերադարձը»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն իր հերթին նշել է, որ «ներկայումս ստեղծված են բոլոր պայմանները երկու ուղղություններով Լաչինի սահմանային անցակետով հայ բնակչության տեղաշարժի համար»։

--00—ՅՄ