Խաղաղության պայմանագրի ճարտարապետությունն ու սկզբունքները համաձայնեցված են․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

1126995

Այն հայտարարությունները, որ Ադրբեջանի նախագահն արեց 2024 թ. հունվարի սկզբին, ես գնահատել եմ որպես հարված խաղաղության գործընթացին։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բրիտանական The Telegraph-ին տված հարցազրույցում։

«Բայց այդ հարվածը ինքը ուղղակի առանձին վերցրած գործընթաց չէ և դա սկսվել է  առաջինը Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումներից, երկրորդը՝ Գրանադայի հանդիպման մերժումներից, ապա Բրյուսելի հանդիպման մերժումից և նաև հետագա հանդիպումների մերժումներից»,- ասել է նա: 

Հարցին, թե ինչո՞ւ է ձգձգվում խաղաղության պայմանագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև Փաշինյանն ասել է, որ այդ պայմանագրի ճարտարապետությունն ու սկզբունքները համաձայնեցված են. «Նախորդ տարեվերջին մեզ թվում էր, թե մենք շատ մոտ ենք ի վերջո վերջնական պայմանագրի տեքստի համաձայնեցմանը»,-ասել է նա:

--00—ՅՄ