Վիկտոր Կրիվոպուսկովին Հայաստան մուտք գործել արգելելու՝ ՀՀ իշխանությունների որոշումը լավ նշան չէ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

Screenshot_19

Վիկտոր Կրիվոպուսկովին Հայաստան մուտք գործել արգելելու` ՀՀ իշխանությունների որոշումը լավ նշան չէ։ Այս մասին ասել է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսաստանյան ընկերության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել հատել ՀՀ սահմանը։

ՌԴ արտգործնախարարությունը ևս արձագանքել է Կրիվոպուսկովի հետ կապված միջադեպին՝ նշելով, որ Ռուսաստանին տհաճորեն զարմացրել է Հայաստանի իշխանությունների կողմից նման որոշումը, և որ այս որոշման պատճառները հայկական կողմն այդպես էլ չի ներկայացրել։

--00—ՅՄ