Արգելվել է Վիկտոր Կրիվոպուսկովի մուտքը Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

dd

Արգելվել է Հայաստանի հետ համագործակցության եւ բարեկամության հարցերով ռուսաստանյան ընկերության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովի մուտքը Հայաստան, տեղեկանում ենք Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունից։ 

Նա այսօր՝ օգոստոսի 24-ին, վաղ առավոտյան ժամանում էր Մոսկվայից Հայաստան։ 

 

Նշենք՝ Վիկտոր Կրիվոպուսկովը 2009-2013թթ.եղել է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական:









--00--ՍՊ