ՌԴ ՊՆ-ն հայտնել է Մոսկվայի մարզում ԱԹՍ-ների երկու հարձակում կանխելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

hdm

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է օգոստոսի 21-ի առավոտյան Մոսկվայի մարզի տարածքում առավոտյան տարբեր ժամերի 2 անօդաչու թռչող սարքի խոցման մասին։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով գերատեսչության տարածած հաղորդագրությունները։

«Օգոստոսի 21-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 06։50-ին խափանվել է ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքով ահաբեկչական հարձակում գործելու՝ Կիևի վարչակարգի փորձը։ ՀՕՊ հերթապահ ուժերի կողմից ուկրաինական անօդաչու թռչող սարքը հայտնաբերվել է Մոսկվայի մարզի տարածքի երկնքում և ճնշվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով», - նշված է ՌԴ ՊՆ առաջին հաղորդագրությունում։

ՌԴ ՊՆ-ում հավելել են, որ ԱԹՍ-ն ընկել է Մոսկվայի մարզի Ռուզայի շրջանում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00--ԼՀ