Համահայկական խաղերում առաջատար են Երևանի, Հոլիվուդի, Ախալքալաքի, Արթիկի, Ստամբուլի թիմերը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

հահահա

Համահայկական 8-րդ ամառային խաղերը շարունակվում են. բասկետբոլի թիմերն ակտիվ պայքարի մեջ են: Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Բասկետբոլի մրցումները սկսվել են օգոստոսի 7-ից և կտևեն մինչև ամսի 18-ը: Դրանք անցկացվում են Երևանի «Միկա», «Շենգավիթ» մարզահամալիրներում և Արթիկի մարզադպրոցում: Մրցումներին մասնակցում են տղամարդկանց 30 և կանանց 14 թիմեր:

«Ինչպես տեղեկացնում են Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեից, այս պահին առաջատար են Երևանի, Հոլիվուդի, Ախալքալաքի, Արթիկի, Ստամբուլի թիմերը»,- ասված է հաղորդագրության մեջ:

 --00—ԼՀ