ԱՊՀ խաղեր. հայ ըմբիշները մեդալներ են նվաճել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

դդ

Մինսկում անցկացվող ԱՊՀ Խաղերում հայ ըմբիշները մեդալներ են նվաճել:

61 կգ քաշային Նորիկ Հարությունյանը տուշեով գեղեցիկ հաղթանակ տարավ Վիետնամի ներկայացուցչի նկատմամբ և դարձավ Խաղերի բրոնզե մեդալակիր։

57 կգ քաշային Նարեկ Հակոբյանը բրոնզե մեդալի համար պայքարում պարտվեց ղրղզ մրցակցին։

86 կգ քաշային Ազատ Կարապետյանը համառ գոտեմարտում 7:5 հաշվով հաղթեց ղրղզ մրցակցին և նվաճեց բրոնզե մեդալ։

97 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը շանս չտվեց տաջիկ մրցակցին՝ հաղթելով 11:0 հաշվով։ Նա խաղերի բրոնզե մեդալակիր է։

Նա նվաճեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի երրորդ մեդալը։

ԱՊՀ երկրորդ խաղերում Հայաստանի հավաքականը (բոլոր 14 մարզաձևերում) այս պահին նվաճել է 6 մեդալ, որից 5-ը նվաճել են ըմբիշները։

--00—ՍՊ