Մինսկում մեկնարկել են ԱՊՀ երկրորդ խաղերը․ ինչ կազմով է ՀՀ պատվիրակությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

ff

Մինսկում մեկնարկել են ԱՊՀ երկրորդ խաղերը։

Մրցումային առաջին օրը պայքարի են դուրս եկել գեղարվեստական մարմնամարզիկները. որակավորման փուլում հանդես են եկել Մերի Պողոսյանը, Սիլվա Սարգսյանը և Ջուլիետա Ավետիսյանը։ Որակավորման փուլը կշարունակվի նաև օգոստոսի 5-ին, իսկ եզրափակիչները կկայանան օգոստոսի 6-ին, հայտնում են ՀՀ ԿԳՍՄՆ-ից։ 

Վաղը նախատեսված են նաև ըմբշամարտի, աթլետիկայի և ձյուդոի մրցումները:

ԱՊՀ երկրորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Մինսկի մարզամշակույթային համալիրում` «Մինսկ-Արենայում»:

--00—ՍՊ