Արթուր Թովմասյանը ԱՀ ԱԺ նորընտիր նախագահին է փոխանցել խորհրդարանի ղեկավարի պարտականությունները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News

թով

Օգոստոսի 7-ին ԱՀ 7-րդ գումարման ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանն ԱԺ նորընտիր նախագահին է փոխանցել խորհրդարանի ղեկավարի պարտականությունները։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԺ-ից:

Արթուր Թովմասյանը  շնորհավորել է Դավիթ Իշխանյանին պաշտոնը ստանձնելու առթիվ և համոզմունք հայտնել, որ նոր նախագահը շարունակելու է խորհրդարանի  ժողովրդանպաստ գործունեությունը:

ԱԺ նորընտիր նախագահ  Դավիթ Իշխանյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Արթուր Թովմասյանին՝ հավաստիացնելով առաջնորդվել արդեն իսկ  կառուցված հիմքերով:

--00—ԼՀ