Այսօր անօդաչու թռչող սարքով փորձ է արվել ներխուժել Մոսկվայի տարածք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

anodachu

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է Ռուսաստանի մայրաքաղաք անօդաչու թռչող սարքի ներխուժման փորձի մասին։

«Այսօր ժամը 11։00-ի սահմաններում անօդաչու թռչող սարքով փորձ է արվել ներխուժել Մոսկվայի տարածք։ Այն ոչնչացվել է հակաօդային պաշտպանության ուժերի կողմից»,-այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է նա։

--00—ՅՄ